Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իրավիճակից ելքը բոլոր առողջ ուժերի համախմբումն է

Իրավիճակից ելքը բոլոր առողջ ուժերի համախմբումն է
13.09.2024 | 07:38

Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը, խաղաղության խաչմերուկը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը սուտ դուրս եկան։ Ադրբեջանը չհամաձայնեց նույնիսկ խաղաղության պայմանագրի կիսատ-պռատ, «կռտած» տարբերակին։ Իլհամ Ալիևը, հանձին Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որը բավարարում է նրա պահանջները, Իլհամն ինչո՞ւ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, իրեն սահմանափակի իրավական պարտավորությամբ։ Խաղաղության պայմանագիրը փուչ դուրս եկավ, ինչպես փուչ էին դուրս եկել տնտեսական հեղափոխությունը, ՀԴՄ դիկտատուրան, հին ավտոմեքենաների ժանգոտած կմախքները հավաքելը, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելը,Ադրբեջանից գերիներին վերադարձնելը, պողպատ մանդատը, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստալը, կոռուպցիան, ԽԾԲ-ով պաշտոնների նշանակելը վերացնելը, իրավական վեթթինգը, արագաչափերի փակելը և այլն, և այլն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի, կեղծիքի իշխանություն է, որը անցած վեցուկես տարում պառակտել է հանրությունը, տարածել է ատելություն, ստեր, հսկայական չվերականգնվող վնասներ է տվել Հայաստանին։ Հիմա վտանգի տակ է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Հայաստանը մեկ մարդու կողմից է ղեկավարվում, ով պետություն ղեկավարելու գործից շատ հեռու է, չունի կայուն աշխարհայացք, սկզբունքներ, քաղաքական, բարոյական կարմիր գծեր։ Եթե պատերազմում պարտվածը, թաքուն կապիտուլյացիա ստորագրածը իշխանությունից չի հեռանում, չի ընդունում իր մեղքերը, ուրեմն նոր պարտություններն անխուսափելի են։ Չի կարելի հավատալ հանրությանը 100 անգամ խաբածին, թե իր գլխավորությամբ Հայաստանում ապագա կա։ Իրավիճակից ելքը բոլոր առողջ ուժերի համախմբումն ու օտար ուժերի դրածոներից Հայաստանի դեօկուպացիան է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ